Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Վանաձորցի դերձակը ընկերուհիների հետ գործի է անցել (տեսանյութ)

Զինվորների, կամավորների համար տաք քնապարկեր կարելու վանաձորցի դերձակ Լաուրա Քոչարյանի գաղափարին արձագանքել են շատերը:

Ձեռնարկն իրականություն են դարձնում 3 ընկերուհիներով՝ իհարկե անհամար աջակիցների օժանդակությամբ:

Կարի արհեստանոցում խնամքով ծալված այս տաք ծածկոցները, ջրակայուն կտորները, վերմակները տիկին Լաուրայի ձեռքով րոպեների ընթացքում վերածվում են քնապարկերի, որոնք զինվորներին հասնում են քահանայի կողմից պաշտպանիչ աղոթքով օրհնված: Տիկին Լաուրան կարում է, ընկերուհիները հեռացնում են ավելորդ թելերը, ծալում և փաթեթավորում: Ամեն քնապարկի մեջ սեր ու հավատ են դնում, ամեն քնապարկի հետ մեծանում է պատերազմը հաղթելու մեծ ցանկությունը: