Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Եկել եմ, Աստծո նկարը վերցնեմ ինձ հետ, ուրիշ ոչ մի իր պետք չէ». վիրավոր Ստեփանակերտը (տեսանյութ)

Ստեփանակերտի բնակելի երկու շենքերը միայն արտաքինից են կանգուն։ Երբ ներս ես մտնում, թշնամու՝ երեկ արձակած հրթիռի արդյունքում ավերակներ են: Երեք հրթիռներից մեկը ընկել է հենց այս հատվածում՝ վնասելով բակի երկու շենքերը։ Ծակված տանիքն ու հրթիռի մնացորդը փաստում են, թե ինչ բարեբախտություն է, որ շենքի բոլոր բնակիչները տանը չեն եղել։ Բնակիչներից մի քանիսը մեր նկարահանման պահին փորձում էին ավիրված բնակարաններից միայն խիստ անհրաժեշտ պարագաներ վերցնել։

«Այս պահին տանը ապրելու տարբերակ չկա, ժամանակավոր մի տեղ կապրենք մի քանի օր, հետո կվերադառնանք մեր տները»,-ասաց բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ, որը հենց պայթյունի պահին եղել է շենքի ներսում, հասցրել է անվնաս դուրս գալ, ասաց.

«Ես ինքս հասցրի, դուրս եկա տարածքից»։

Մի կին էլ պատմում է, թե տանը միայն ամուսինն է եղել, հիվանդ է եղել, բարեբախտաբար, վիրավորում չի ստացել: Նա այսօր վերադարձել էր մի քանի իր վերցնելու․ «Եկել եմ, Աստծո նկարը վերցնեմ ինձ հետ, ուրիշ ոչ մի իր պետք չէ»։

«Ա1+»-ի հետ բնակիչների զրույցը եւ երեկվա հրթիռակոծության հետեւանքները՝ տեսանյութում