Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

Պատերազմը նաև նյարդերի պայքար է. Արմեն Գրիգորյանի կոչը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են: Հանգստությունը և սառնասրտությունը մեր հաղթանակի գրավականն են:
 
Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:
Եվ ուրեմն հաղթելու ենք:
 
Դուխով»: