Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ասուլիսը (տեսանյութ)

Ոչ միայն Արցախյան ազատամարտի, ոչ միայն հետպատերազմյան տարիների, նաև այսօրվա իրականության մեջ սադրիչ կողմը Ադրբեջանի զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի մասնակցությամբ ։Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Վերջինս պնդեց' յուրաքանչյուր գիտակից անձ այսօր արցախցու կողքին է ,մեր զինված ուժերի կողքին է։ Պաշտպանության նախկին նախարարներով այցելել են այսօրվա պաշտպանության նախարարի ղեկավարման կետ, ծանոթացել և տիրապետում են իրավիճակին, վստահեցրեց Օհանյանը։

ՊՆ նախկին նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ Ջալալ Հարությունյանը և հրամանատարական կազմը հմուտ գործողություններ են իրականացնում։ Օհանյանը հստակ ընդգծեց՝ Ադրբեջանը գործում է Թուրքիայի գործուն աջակցությամբ։ Նաև վստահեցրեց՝ թշնամին չի կարողացել իր նպատակին հասնել, ընդհակառակը՝ կրել է մարդկային և զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ։

«Մենք ոչ թե կորցրել, այլ գտել ենք մեր այն հերոս զավակներին, որոնց քաջարի գործողությունների շնորհիվ բարձրացրել ենք արցախցու ոգին, հայ ժողովրդի պատիվը», - նշեց Օհանյանը։

Խոսեց նաև մեր զինվորների և հրամանատարական կազմի անձնազոհության, հմուտ գործելակերպի և պատասխանատվության մասին։ Օհանյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր կամավորներին, ովքեր բոլոր առումներով պատրաստ են օգնել զինվորներին։

« Մենք պետք է գոտեպնդվենք համբերությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է լծվենք երկարատև պայքարի, խուճապի չպետք է մատնվենք, մենք գտնվում ենք մեր հայրենի հողի վրա», - նշեց նա։

Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ համեմատականին, Օհանյանն ասաց․ այս պատերազմը ոչ 2016 ի, ոչ 2020-ի հուլիսյան իրադարձությունների հետ համեմատել չի կարելի, քանի որ այս մարտական գործողությոնները բավականին ծավալուն են։ Միակ նման բանը մեր զինվորների և հրամանատարների պատրաստակամությունն է։

Օհանյանը վստահեցրեց Պաշտպանության բանակը դիրքային խնդիրների առումով ամեն օր մեր առջեւ դրված խնդիրները իրականացնում է։ Այս պատերազմը մեզ պարտադրել է Ադրբեջանը, ինչը մենք ընդունել ենք ըմբոստ կերպով և այսօր էլ պատրաստ ենք ընդունել։