Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captֆֆֆֆֆֆֆֆֆֆure
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի, Արման Թաթոյանի ասուլիսը (տեսանյութ)

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ որևէ պետական գերատեսչության հայտարարություն չեմ մեկնաբանում, բայց քանի որ այս հայտարարությունը վերաբերվում է լրագրողների՝ զինված հարձակումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա փաստեց՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջի տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի: Այս առիթով ՄԻՊ-ը մանրամասնեց.

«Այդ հայտարարության մեջ նշվում է, թե արտասահմանցի լրագրողներին նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղափոխելը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարությունն անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչության նպատակների համար: Կոչ է արվում արտասահմանցի լրագրողների՝ Ադրբեջանի և ԼՂՀ շրջաններից այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը»:

 

 

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեզ համար հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն է: Այս պահի դրությամբ` առաջնահերթությունը կրակի դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումն է ու կրակի դադարեցումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս անգամ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ: