Չեմպիոնների լիգա. Հայտնի են խմբային փուլի բոլոր մրցակիցները
Աջակցիր «Ա1+»-ինՇվեյցարական Նիոնում գտնվող Եվրոպայի ֆուտբոլի միության նստավարում կայացավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
2020-21թթ խաղարկությանը մասնակցում են 15 երկրների 32 ակումբ: Չորսական մասնակից ունեն Անգլիան, Իսպանիան, Գերմանիան և Իտալիան, երեքական՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, երկու՝ Ուկրաինան:
Վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին այսպիսի խմբեր.
A խումբ - «Բավարիա» (Գերմանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան),
B խումբ - «Ռեալ» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
C խումբ - «Պորտու» (Պորտուգալիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Մարսել» (Ֆրանսիա)
D խումբ - «Լիվերպուլ» (Անգլիա), «Այաքս» (Նիդերլանդներ), «Ատալանտա» (Իտալիա), «Միդտյուլանդ» (Դանիա)
E խումբ - «Սևիլյա» (Իսպանիա), «Չելսի» (Անգլիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ռեն» (Ֆրանսիա)
F խումբ - «Զենիթ» (Ռուսաստան), «Բորուսիա (Դորտմունդ, Գերմանիա), «Լացիո» (Իտալիա), «Բրյուգե» (Բելգիա)
G խումբ - «Յուվենթուս» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Դինամո» (Կիև, Ուկրաինա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
H խումբ - «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա), «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)
Նշենք, որ բավական հզոր կազմ է հավաքվել B խմբում: Համեմատաբար հավասար մրցակիցներ են ընդգրկված C, D, E, F, H խմբերում: Մնացած երկու խմբերում կան ընդգծված երկու առաջատարներ:
Խմբային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին:
Խաղային տուրերի օրերը.
1-ին տուր՝ հոկտեմբերի 20-21
2-րդ տուր՝ հոկտեմբերի 27-28
3-րդ տուր՝ նոյեմբերի 3-4
4-րդ տուր՝ նոյեմբերի 24-25
5-րդ տուր՝ դեկտեմբերի 1-2
6-րդ տուր՝ դեկտեմբերի՝ 8-9