Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ Վահան Արծրունի (տեսանյութ)

Պատերազմն ամեն ինչ գցում է իր տեղը։ Ամենակարևոր բաները, որոնք են մարդկային կյանքը, ազատությունը և հայրենիքը՝ առաջնագծում են։ Չնայած ամեն ինչ նետված է առաջնագիծ, պետք է հասկանանք, որ պատերազմը համակարգում է և երկրի կյանքը որպես այդպիսին՝ արդյունաբերությունից մինչև մարդկային հարաբերություններ։

Այս պատերազմը կերտում է նոր որակներ, մարդկային նոր դրսևորումներ։ Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք ոչ թե քաղաքացիական հանրություն, այլ ազգ, որն ապրում է ոչ միայն հայրենիքում։ Ազգն այնտեղ է, որտեղ կա հայ։ Եվ մենք տեսնում ենք այդ ազգային ոգու դրսևորումը ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև սփյուռքում։

Մենք տեսնում ենք, որ իրապես չկան սահմաններ, որովհետև մեր բոլորի նպատակներն ու գործողությունները միտված են մեկ կետի՝ մեր հայկական հող երկրի պաշտպանությանը, որ յուրաքանչյուր զինվորի կյանքը՝ դա ազգային արժեք է, և այդ ամենի հիմքում ազատության գաղափարն է։ Եվ այս ամենը մեզ բոլորիս համոզում է, որ հաղթելու ենք։ Եվ հաղթելու ենք։