Բացել լրահոսը Փակել լրահոսը
120590114_798200544349208_4328640210327485956_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի զինուժի հարվածից արկն ընկել է Իրանում բնակելի տան վրա. 6 տարեկան երեխա է վիրավորվել

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։

Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: