Բացել լրահոսը Փակել լրահոսը
աննա
A A
Պաշտոնական

Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը. Աննա Հակոբյանի գրառումը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կիսվել է լուսանկարով եւ գրել.

«Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր դրոշն ենք դնելու, հողն ենք համբուրելու, նահատակվելու ենք սուրբ հողում»։

Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են։ Հատկապես որ՝ իրենք այդպես էլ չեկան, վարձկան-ահաբեկիչներ ուղարկեցին «սուրբ հողում նահատակվելու» ու շտապեցին Թուրքիային շնորհակալություն հայտնել դրա համար»: