Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին (տեսանյութ)

Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին:

Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից,կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: