Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լենա Նազարյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանը փաստացի բացել է իրենց երկիրն ահաբեկիչների եւ վարձկանների համար. Լենա Նազարյան

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։

Ադրբեջանը, մյուս կողմից, փաստացի բացել է իրենց երկիրն ահաբեկիչների եւ վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենցից եկող վտանգը թե՛իրենց երկրի, թե՛ իրենց քաղաքացիների եւ թե՛ողջ տարածաշրջանի համար»։