Բացել լրահոսը Փակել լրահոսը
գոռ աբրահամյան
A A
Պաշտոնական

«Թուրքիան էքսպանսիայի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերը, գլխատում է այն»

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու և ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ մեղադրելը իրականությանը համապատասխանում է (հուսանք՝ շուտով պաշտոնապես կհաստատվի կամ կհերքվի), ապա՝

1. Ադրբեջանում սկսվել է սանձազերծած պատերազմի պլանների ձախողման համար քավության նոխազների նշանակման և «վհուկների որսի» գործընթաց: Սա առնվազն այս պահի դրությամբ պարտություն կրելու անուղղակի ինքնախոստովանություն է:
2. Թուրքիան էքսպանսիայի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերը, գլխատում է այն և գրեթե լիարժեքորեն վերցնում է իր ազդեցության տակ: Այլ կերպ ասած՝ Թուրքիան ոչ միայն ռազմաօդային զորքերի ընդհանուր հրամանատարությունն է վերցնում, այլ նաև գործնակնում ողջ ադրբեջանական բանակի: Սա Ադրբեջանի ինքնիշխանության վերջն է, գրեթե լիակատար ինքնահանձնումը Թուրքիային:
3. Սա ակնհայտ դեմարշ է Ռուսաստանի դեմ. Թուրքիան լուծում է Ադրբեջանը Ռուսաստանից կտրելու, ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները խաթարելու, վերջինիս իր լիակատար ֆորպոստը դարձնելու խնդիրը:
Ռազմաքաղաքական առումով սա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու թուրքական ռազմավարական խնդրի լուծման առանցքային էտապային բաղադրիչներից է՝ արդեն անկախ նրանից, թե պատերազմի ելքը Ադրբեջանի համար ինչպիսին կլինի»: