Բացել լրահոսը Փակել լրահոսը
120199071_643752706272404_5419807394302908069_n
A A
Պաշտոնական

Տնտեսավարողները թուլացրել են հսկողությունը. ՍԱՏՄ-ն զգուշացնում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում:

Վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տվել, որ տնտեսավարողները թուլացրել են հսկողությունն ու վտանգավոր վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց: 

Հասկանալով և կիսելով բոլորի մտահոգությունը՝ կապված Արցախում և Հայաստանի սահմանին ընթացող մարտերի հետ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է աչալուրջ լինել և թույլ չտալ Covid 19-ի տարածումը:

ՍԱՏՄ-ն հորդորում է սննդի ոլորտի տնտեսավարողներին պահպանել բարեխիղճ մոտեցումն ու սթափությունը, ավելի խիստ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ունենալ դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ և ախտահանիչ միջոցներ բոլոր համապատասխան վայրերում, ջերմաչափել հաճախորդներին, ախտահանել տարածքներն ու հարթ մակերեսները, սեղանները՝ յուրաքանչյուր հաճախորդից հետո, պահել ու պատշաճորեն վարել ջերմաչափման ու ախտահանման գրանցամատյանները: 

ՍԱՏՄ տեսուչները շարունակելու են ամենօրյա ստուգայցերը, հետևելու են սահմանված նորմերի պահպանմանը հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում ու սննդի արտադրություններում: 

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին