Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+muller
A A
Սպորտ

Թոմաս Մյուլերը դարձել է Գերմանիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը դարձել է Գերմանիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Այդ մասին հայտնում է մյունխենյանակումբի թվիթերյան էջը: 

Երեկ «Բավարիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում 3:2 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» և նվաճել թվով չորրորդ մրցանակն այս տարում: Մինչ այդ մյունխենցիները հաղթել էին Գերմանիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում և ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:

Այս գավաթը Թոմաս Մյուլլերի համար դարձել է թվով 27-րդ մրցանակը: Նա «Բավարիայի» հետ 9 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6-ական անգամ գավաթակիր և սուպերգավաթակիր, 2-ական անգամ հաղթել է չեմպիոնների լիգայում և Եվրոպայի սուպերգավաթում, մեկ անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն:

Թոմաս Մյուլլերը տիտղոսներով առաջ է անցել իր նախկին թիմակից Բաստիան Շվայնշտայգերից, որը «Բավրիայի» հետ նվաճել էր 26 մրցանակ: