Բացել լրահոսը Փակել լրահոսը
mtatsminda
A A
Քաղաքականություն

Վրաստանում Ադրբեջանի դրոշի գույներով նշյալ օբյեկտները չեն լուսավորվել. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։