Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դուք նույն ֆրոնտում եք, նույն վտանգի տակ. Մարությանը ճանապարհել է շտապօգնության հերթական բրիգադները (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են, որոնք պատվով պահում են իրենց վստահված դիրքը։

Նրանք պատերազմական այս օրերին առանց դադարի Արցախից Երեւան ու Հայաստանի այլ քաղաքներ առաջին անհապաղ բուժօգնություն են հասցնում թշնամու ագրեսիայից տուժած մեր քույրերին ու եղբայրներին։