Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpavan
A A
Պաշտոնական

«Օլիմպավանում» ապաստանել են արցախցի 120 երեխաներ, կանայք և ծերեր

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը   ֆեյսբուքյան իր էջով օրերս արցախցի 100 հայրենակիցների հրավիրել էր ապաստանելու «Օլիմպավան» մարզահամալիրի հյուրանոցում։ Եվ ահա, կառույցի սպորտային տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ արդեն հյուրընկալել են Արցախի 120 հայրենակիցների։ Նրանք երեխաներ են, կանայք և ծերեր։

Սպասարկող անձնակազմն առաջին իսկ պահից հոգատարությամբ է շրջապատել հյուրերին, որոնք  ապահովված են կենցաղային անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Կա շուրջօրյա սառը և տաք ջուր, բուժծառայություն, երեքանգամյա օրեկան սնունդ և այլն։

Ամեն ինչ արվում է, որպեսզի  պատերազմի ավարտից հետո նրանք բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց բնակավայրերը։