A
A
Հունաստանը պահանջում է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
Աջակցիր «Ա1+»-ինՀունաստանը պահանջել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ։
Այդ մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ն:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակ է ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին։
«Հունական նախաձեռնությունն ուղղված է ԵԱՀԿ շրջանակում քննարկումներ սկսելուն՝ հակամարտությունում ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և ճգնաժամի հաղթահարման բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելուն։ Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուտափույթ վերականգնումն է»,- հայտարարել է նա: