Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562197019_0_4_2453_1383_1920x0_80_0_0_7e7357815d46cd07b7aa9f367c456779
A A
Քաղաքականություն

Մակրոնը քննադատել է ԼՂ-ի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննդատել է Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վտանգավոր են, հայտնում է РИА Новости-ն:

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված ու վտանգավոր»,- ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է «Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններով, որոնք ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։

«Մենք դա թույլ չենք տա։  Հայաստանին ու հայ ժողովրդին ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, և մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում էսկալացիային նպաստող որևէ հայտարարություն»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։