Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիային» հաղթած «Օմոնիան» դուրս մնաց մրցաշարից

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան փլեյ-օֆֆի առաջին պատասխան հանդիպումները:

Կիևի «Դինամոն» սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց բելգիական «Գենտին» և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Դինամոյականները չորս տարի ընդմիջումից հետո խմբային փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին:

Որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» հաղթած Կիպրոսի «Օոմոնիան» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց հունական «Օլիմպիակոսի» հետ: Կիպրոսցիները դուրս մնացին մրցաշարից, քանի որ մեկ շաբա առաջ նրանք հույներին պարտվել էին 0:2 հաշվով:

Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» իր հարկի տակ նորվեգական «Մոլդեի» հետ նույնպես գոլազուրկ ոչ-ոքի խաղաց, սակայն նվաճեց խմբային փուլի ուղեգիր, քանի որ առաջին խաղում գրանցված ոչ-ոքիի ժամանակ թիմը գոլ էր խփել մրցակցին՝ 3:3: Հունգարացիները 25 տարի ընդմիջումից հետո երկրորդ անգամ կմասնակցեն աշխարհամասի ակումբային գլխավոր մրցաշարին:

Այսօր տեղի կունենան մնացած պատասխան խաղերը: Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգը» կընդունի իսրայելական Թել-Ավիվի «Մաքաբիին» (առաջին հանդիպում՝ 2:1), դանիական «Միդյուլանդը»՝ չեխական «Սլավիային» (0:0), հունական ՊԱՕԿ-ը՝ ռուսական «Կրասնոդարին» (1:2):