Բացել լրահոսը Փակել լրահոսը
64704_b
A A
Պաշտոնական

Հրդեհ Աբովյանում. տուժածին հայտնաբերել են սանհանգույցում անգիտակից ընկած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 04։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Սանհանգույցում անգիտակից ընկած է եղել Գևորգ Բ․-ն (ծնված 1980 թ․), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։56-ին, մարվել՝ 05։17-ին։ Այրվել է բնակարանի հյուրասենյակի (մոտ 20 քմ) գույքը։