Բացել լրահոսը Փակել լրահոսը
տիգրան ուլիխանյան
A A
Պաշտոնական

«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վայր է դնում մանդատը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
 
 



Read more: https://armeniasputnik.am/politics/20200929/24668874/im-qayli-patgamavory-vayr-e-dnum-mandaty.html