Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Եվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին,  Կիպրոսի մայրաքացաք Նիկոսիայի GSP մարզադաշտում, Երևանի ժամանակով 21:00-ին: Այդ մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

 

Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, ՈՒԵՖԱ-ի կարծիքով հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից: