Էստոնիայի ֆուտբոլի հավաքականը. հնարավոր է. չեզոք դաշտում ընդունի Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինԷստոնիայի կառավարությունը չնայած անցած երեքշաբթի որոշում է կայացրել թույլ տալ երրորդ երկրների քաղաքացիների մուտքը երկիր, սակայն միաժամանակ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական Էստոնիա – Սերբիա հանդիպումը կանցկացնի չեզոք դաշտում: Ինչպես հայտնում է Եվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ խաղը կկայանա Լատվիայի Յուրմալա քաղաքում:
«Մենք անցած հինգշաբթի պայմանավորվել էինք ՈՒԵՖԱ-ի հետ, որ այդ խաղը կայանալու է չեզոք դաշտում: Դա մեր համար մեծ կորուստ չէ: Ինչ վերաբերում է ազգային հավաքականի առաջիկա տնային հանդիպումներին, ապա դեռ վերջնական որոշում չենք կայացրել: Առաջիկա օրերին այդ հարցը նույնպես պարզ կդառնա», - ասել է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը:
Նշենք, որ հոկտեմբերին Էստոնիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում պետք է հյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստան հավաքականերին:
Ըստ կառավարության նախկին որոշման, երրորդ երկրներից ժամանած բոլոր քաղաքացիները, այդ թվում մարզիկները, պարտադիր կերպով պետք է անցնեին երկշաբաթյա կարանտին: Այժմ այդ օրենքն մեղմացված է և կորոնավիրուսի բացասական թեստ ունեցող մարզիկները կարող են ազատ տեղաշարժվել երկրում: