Բացել լրահոսը Փակել լրահոսը
01992668b84ea5f1f386be3cb9f198f8_XL
A A
Պաշտոնական

Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Հայաստան վերադառնալու ակնկալիքով

ՀՀ գլխավոր դատախազ, պարոն Արթուր Դավթյանին
 
 
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
 
/Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և կիրառված խափանման միջոց կալնավորումը վերացնելու մասին/
 
Հարգելի՝ պարոն Դավթյան,
 
Արցախի Հանրապետության որջ սահմանի երկայնքով արդեն մի քանի օր է Ադրբեջանը սկսել է լայնածավալ պատերազմ, որին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է նաև Թուրքիան, ինչպես նաև հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում արդեն նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսի իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծել մեր երկու հանրապետությունների գոյության համար:
 
 
 
Այս կապակցությամբ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ Արցախի և Հայաստանի ղեկավարությունը կոչով դիմել են ամբողջ հայությանը, որպեսզի համախմբվեն և միասնական ձևով պաշտպանեն Հայրենիքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում:
 
 
 
Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խորը ցավով և անհանգստությամբ է հետևում Հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին:
 
 
 
Հաշվի առնելով, որ երկրում ստեղծված է ծանր և ճակատագրական վիճակ, երբ մեզանից յուրաքնաչյուրը ցանկանում է լինել իր ժողովրդի և բանակի կողքին, միջնորդում եմ վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռնելով օր առաջ վերադառնալ Հայաստան:
 
 
 
Կանխավ՝ շնորհակալության:
 
Հարգանքով՝
 
Պողոսյանի օրինական շահերի պաշտպան, փաստաբան
 
Երեմ Սարգսյան