Բացել լրահոսը Փակել լրահոսը
120424959_793926108066614_2717185109040346020_o
A A
Պաշտոնական

Ապաստարաններում գտնվողները, ճիշտ է՝ հուզված էին, բայց ամուր էին ու պինդ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:
 
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սնունդի ապահովման խնդրով:
Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ: