Բացել լրահոսը Փակել լրահոսը
11322492
A A
Հասարակություն

Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթ

Հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, Թվիթերի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ աղոթում է Հայաստանի համար:

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-գրել է ռեփերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։