Բացել լրահոսը Փակել լրահոսը
դավիթ Սանասարյան
A A
Պաշտոնական

Շարունակեք վստահել բանակի ղեկավարությանն ու մասնագետներին, գործի վարպետներին. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, էդ որ օրը մի քանի անգամ հարցնում եք «բա մեր օդուժը, իսկանդերը և այլ տեխնիկները ե՞րբ են օգտագործվելու», ինչպե՞ս եք պատկերացնում, ռազմական ղեկավարությունը սպասում է հանրային պահանջ լինի նոր օգտագործի՞։

Մեր տղերքի, մեր խաղաղ բնակչության կյանքից ավելի թանկ տեխնիկական միջոց չկա, ափսոսանք չկա, բայց սա ռազմարվեստ է, ու ամեն ինչին տեղ ու ժամանակ կա, հերթականություն ու հաշվարկ կա։
Ինչպես վստահում եք, էդպես էլ շարունակեք վստահել բանակի ղեկավարությանն ու մասնագետներին, գործի վարպետներին։
 
Հաղթելու ենք, այլընտրանք չկա»: