Բացել լրահոսը Փակել լրահոսը
80432
A A
Հասարակություն

Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը: 

Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են: