Բացել լրահոսը Փակել լրահոսը
կամուրջ
A A
Պաշտոնական

Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (իգական սեռի) ինքնասպանության փորձը։