Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանի փողոցներում կամավորները ինքնակազմակերպվել, օգնություն են ուղարկում Արցախ (տեսանյութ)

Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում' Իսահակյան փողոցում անսովոր եռուզեռ էր։ Բազմաթիվ անհատ կամավորներ, ինքնակազմակերպվել և Արցախին օգնություն են ուղարկում։

Կամավորները «Ա1+»-ին ասացին, որ ինքնակազմակերպվել են, իսկ օգնությունը ուղարկում են ոչ միայն զինվորներին, այլ նաև արցախցի ընտանիքներին։

Հավաքված բազմաթիվ փաթեթներում կարողացանք նկատել սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, մանկական խաղալիքներ։ Կամավորները դրանք արագ-արագ, առանց աջուձախ նայելու տեղավորում էին մեքենաների մեջ։

Արցախը սպասում է։