Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Քաղաքականություն

Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի  քննության փուլում է․ ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այդ մասին տեղեկացնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Երեկ Ադրբեջանի  սանձազերծած ռազմական գործողություններից հետո  Հայաստանը ՄԻԵԴ-ից  խնդրում է պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Հայցը ներկայումս քննության փուլում է: