Այս պահին էլ ընթանում են մարտեր բոլոր ուղղություններով, կան որոշ դիրքային փոփոխություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախա-ադրբեջանական շփման գծում դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Դիրքային փոփոխություններ, բնականաբար եղել է: Գիշերվա ընթացքում տեղի էն ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Համազորային ժամանակակից մարտում, օգտագործելով արդի սպառազինությունը, դինամիկան անընդհատ աճում է և ժամ առ ժամ դիրքային փոփոխություն է տեղի ունենում»,- ասաց Սարգսյանը:
Խոսելով ադրբեջանցի գեներալի գերևարման մասին ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց, որ այս պահի դրությամբ հավաստի տվյալներ պաշտպանության բանակում չկան: Դա ընդամենը ենթադրություն է եւ եզրահանգումներ»:
«Թե թիկունքային, թե տեխնիկական, թե առավել եւս մարտական ապահովման առումով ոչ մի խնդիր պաշտպանության բանակը չունԴիրքային որոշակի փոփոխական հաջողություններ եղել են իրենց մոտ: Բայց իրենք սովորաբար օգտագործում են այն ուղղությունների բնակավայրերի անունները, որտեղ ընթանում են համառ մարտեր»,- այս մասին հավաստիացրեց Արթուր Սարգսյանը:
Արթուր Սարգսյանը նշեց, որ ցավոք, զոհերի թիվը աճելու միտում ունի, քանի որ ինտենսիվ մարտերը այս պահին էլ ընթանում են բոլոր ուղղություններով:
Մանրամասները՝ տեսանյութում