Բացել լրահոսը Փակել լրահոսը
64661_b
A A
Պաշտոնական

413 դեպք մեկ շաբաթում, որից 210-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ. ԱԻՆ ամփոփումը

Սեպտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 131 հրդեհի, մեկ պայթյունի, երկու քարաթափման, մեկ տեղատարափ անձրևի, երկու կայծակի, 14 ինքնասպանության փորձի, 15 օձի հայտնաբերման դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 122 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել վեց քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: