Բացել լրահոսը Փակել լրահոսը
755879705229538
A A
Քաղաքականություն

Ղարաբաղում իրավիճակի սրման մեղավորներ փնտրելու ժամանակը չէ. Դմիտրի Պեսկով

Կրեմլում կարծում են, որ հիմա ժամանակը չէ պարզելու, թե ով է ճիշտ, ով մեղավոր՝ Լեռնային Ղարաբաղում վիճակի սրման համար, կարեւոր է դադարեցնել ռազմական գործողությունները: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և կարգավորման գործընթացում խաղում է միջնորդի դեր: Այժմ շատ կարևոր է առաջին հերթին դադարեցնել ռազմական գործողությունները և ոչ թե պարզել, թե ով է մեղավոր։  Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս օգտագործել իր ազդեցությունն ու լավ հարաբերություններ պահպանել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,-  РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է նա: