Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b188aa30c2e5f263ed01dbbe98066a4
A A
Քաղաքականություն

ԼՂ իրավիճակի հարցում արտաքին և ներքին խաղացողներին Մոսկվան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոչ է անում արտաքին և ներքին բոլոր խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նա նշել է.

«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի ռեժիմի անհապաղ ձեռքբերմանը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, 1991 թվականից ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Մտադիր ենք շարունակել կապի մեջ լինել բոլոր գործընկերների հետ»: