Բացել լրահոսը Փակել լրահոսը
FD4BEE0C-8DEE-4BBA-A4AE-03188F6DDCFF_w1200_r1
A A
Պաշտոնական

Բոլորիս պարտքն է կանգնել Հայոց բանակի թիկունքին. ՀԺԿ հայտարարությունը

Հայաստանի Ժողովրդական Կուսակցության (ՀԺԿ) հայտարարություն

 

Սիրելի հայրենակիցներ,

Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, կրկին սանձազերծել է պատերազմական գործողություններ Արցախի հետ շփման ողջ երկայնքով:

Պաշտպանության բանակը՝ ցուցաբերելով բարձր մարտական ոգի, պատվով կատարում է իր առջև դրված խնդիրները: Մենք խորապես ցավակցում ենք պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: 

Արցախի և Հայաստանի համար այս բախտորոշ օրերին մենք պետք է համախմբվենք հայրենիքի պաշտպանության գործի շուրջ և արժանի հակահարված հասցնենք ագրեսորին: 

Բոլորիս պարտքն է կանգնել Հայոց բանակի թիկունքին և նպաստել հաղթանակի ապահովմանը: