Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անչափահասները դիմում են՝ սահման մեկնելու համար (տեսանյութ)

Երեկվանից ՀՅԴ գրասենյակում հարյուրավոր քաղաքացիներ գրանցվում են Արցախ մեկնելու համար։

«Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանից տեղեկանում ենք, որ երեկ առաջին խումբն արդեն մեկնել է առաջնագիծ, մյուսները՝ սպասում են հրահանգի․

«Հավաքագրումը իրականացնում ենք խիստ չափանիշներով։ Խնդիրներ ունեցողներին չենք հավաքագրում»,-ասում է նա։

Այս գործընթացը կազմակերպվում է  ՀՀ-ի եւ Արցախի ՊՆ-ի համագործակցությամբ։

Առաջնագիծ կարող են մեկնել այն երիտասարդներն ու կամավորները, ովքեր անցել են զինվորական ծառայություն, ունակ են զենք բռնելու ու ճանաչում են զենքը․

«Մենք ընտրում ենք այն երիտասարդներին, ովքեր գիտակցում են, թե ուր են մեկնում։ Աշխատում ենք  հասկանալ կարգապահ են, թե՞ ոչ, նոր ներկայացնել որպես կամավորներ»,-ասում  է նա։

Իգոր Սարգսյանի խոսքով՝ դիմողների շարքերում մեծ թիվ են կազմում նաև անչափահասները, որոնց նրանք ուղղորդում են գնալ իրենց ընտանիքներ ու այստեղ՝ թիկունքում կազմակերպել իրենց աշխատանքը։