Բացել լրահոսը Փակել լրահոսը
1530199514_0_194_2952_1855_1920x0_80_0_0_865a91c2d7d1c80d5d5a5f05e26b9e91
A A
Քաղաքականություն

Երեւանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երեւանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Արցախում իրավիճակի սրման հետ կապված: Այդ մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Պատասխանելով հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու հետ կապված՝ Տողանյանն ասել է.

«Ոչ, մեր կառավարության օրակարգում նման հարց չկա»:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։