Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ  իրականացրել:Հակառակորդը փորձել է որոշ տեղերում հակագրոհներ  իրականացնել,որոնք հետ ենք մղել: Մեր զինված ուժերը վարում  են համառ և հերոսական մարտեր:»

Արծրուն Հովհաննիսյանը նշեց,որ  տեղեկությունները ճշտվում են,նոր տվյալներ ամփոփելիս կհայտնեն:
Արծրուն Հովհաննիսյանը  խոսեց զինվորների առողջական վիճակից.
«Ունենք  մոտավորապես 200 վիրավոր,որոնց մի մասը տեղափոխվել է Երևան,բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներոււմ:»
Հարցին՝  արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է դիերի տարհանման հարցով:Արծրուն Հովհաննիսյանը բացասական պատասխան էլ տվել:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ ադրբեջանական գեներալի գերի ընկնելու մասին լուրերին.
«Կարող եմ ասել,որ որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա:Բայց ,քանի որ կան բազում դիեր ադրբեջանական զինծառայողների,ոչինչ հաստատել կամ հերքել  չեմ կարող»։

Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ այս պահին թիրախավորված են բնակավայրեր:
Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը.
«Մենք հարյուրավոր զոհեր չունենք դա կեղծիք է: Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է ազգանուններով»։