Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանի գնդակային հրաձիգները որոշեցին ուժեղագույններին

Սեպտեմբերի 25-27-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը, առաջնությանը մասնակցել են երեք մարզադպրոցների 60 մարզիկ-մարզուհի:

Հայաստանի նոր չեմպիոններ են դարձել հետևյալ հրաձիգները.

Տղամարդիկ

Օդամղիչ հրացան. 10մ, 60 կրակոց՝ Հրաչ Բաբայան

Օդամղիչ ատրճանակ. 10մ, 60 կրակոց՝ Բենիկ Խլղաթյան

Վազող թիրախ, նորմալ վազք. 10մ, 30+30 կրակոց՝ Հովհաննես Մարգարյան

Վազող թիրախ, խառը վազք. 10մ, 2x20 կրակոց՝ Հովհաննես Մարգարյան

Կանայք

Օդամղիչ հրացան. 10մ, 60 կրակոց՝ Ալլա Պողոսյան

Օդամղիչ ատրճանակ. 10մ, 60 կրակոց՝ Աննա Պողոսյան

Վազող թիրախ, նորմալ վազք. 10մ, 30+30 կրակոց՝ Ժաննա Պողոսյան

Վազող թիրախ, խառը վազք. 10մ, 2x20 կրակոց՝ Լիլիթ Մկրտչյան (ՀՀ մեծահասակների ռեկորդ) 

Հաղթողները և առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները ստացել են դրամական պարգևներ: