Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuccccccccccre
A A
Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականն իր երկրին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Կոքսը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: Այս մասին Կոքսը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած անհիմն հարձակումն արդեն մարդկային կյանքեր է խլել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք Արցախում բնակվող հայ ժողովրդի նկատմամբ և վճռականորեն դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը»,- նշել է Կոքսը:

 

Կոնգրեսականն իր գրառումը եզրափակել է «Ամուր Արցախ» և «Կանգնի՛ր, Ալիև» կոչերով: