Բացել լրահոսը Փակել լրահոսը

Նախագահ Թրամփ. Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին (տեսանյութ)

A A

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։