Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուտերիշ ՄԱԿ գլխավոր քարտուղար
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ բանակցությունների:

«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ Գուտերիշը դատապարտել է ուժի գործադրումը և ափսոսանք հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ: