Բացել լրահոսը Փակել լրահոսը

Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ

A A

Պաշտոնական Տալլինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն։

«Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, խորհրդակցություններ կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների քննարկման հարցով։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցառումներն իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Բռնության կիրառումը, տարաձայնությունների կարգավորման նպատակով, դատապարտելի է»,- հայտարարել է Ռեյնսալուն։

Ռեյնսալուն նաև նշել է, որ նախատեսում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ «Սա ծայրահեղ լուրջ իրավիճակ է։ Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց»,- նշվում է Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարության