Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Արյան բանկի առջև գոյացած հերթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք միասնական ենք»

Այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի առջև գոյացած հերթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք միասնական ենք, իսկ մեր կամքը՝ անկոտրում:
 
Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան: Խնդրում ենք մոտենալ անձնագրով և մինչ ներկայանալը ծանոթանալ դոնորության հակացուցումներին (հղումը ստորև):