Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արամ Ա կաթողիկոսի պատգամը հայ ժողովրդին և Հայոց բանակին (տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովրդին ու հայոց բանակին աջակցող և զորակցող ուղերձ է հղել։ 

«Հայ ժողովուրդն ու Հայաստանը գտնվում են իրենց ժամանակակից պատմության վճռական հանգրվանում։ Թշնամին կրկին իր արնաթաթախ սուրն ուղղել է Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Թող Ադրբեջանն իմանա, որ իր դիմաց գտնվում է բանակի վերածված մի ամբողջ հայություն, թող Ադրբեջանը քաջ գիտակցի, որ նման մարտական գործողություններով չի կարող ընկճել մեր ժողովրդի հավաքական հավատքը, կամքն ու մարտունակ ոգին։ Մեր ժողովրդի արյունով, աղոթքով ու ստեղծագործ ոգով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,- նշել Է Արամ Ա Կաթողիկոսը։