Բացել լրահոսը Փակել լրահոսը
816de85dcbeaccb1528884a7db97e1fb
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել

Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային գործընթաց սկսել:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Թեհրանը կոչ է անում կողմերին զսպվածության, կրակի անհապաղ դադարեցման և երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման: Իրանն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Իրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ զինադադարի և երկու երկրի միջև երկխոսության հաստատման համար: