Բացել լրահոսը Փակել լրահոսը
119941822_943019009527712_582846917137940452_n
A A
Պաշտոնական

Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումները չեղարկվում են

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Էջմիածնի քաղաքային իշխանությունն իր ռեսուրսներով լծվել է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին. տրվել են իրավիճակից բխող հանձնարարականներ, կազմակերպվում է զորահավաք:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ Էջմիածնի ավագանու հետ քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել չեղարկել հոկտեմբերի 8-ին սպասվելիք քաղաքի տոնին նվիրված մի շարք միջոցառումներ: Տնտեսված միջոցներն անհրաժեշտության դեպքում կուղղվեն սահմանին կանգնած զինվորական և հրամանատարական կազմին աջակցություն տրամադրելուն:
Աստված մեզ պահապան»: