Բացել լրահոսը Փակել լրահոսը
120313986_1701289346702049_8873084229835493670_o
A A
Պաշտոնական

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղարին

 ՀՀ  Աժ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար»: